Անկախ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումից՝ Ցեղասպանության ճանաչումը համամարդկային նշանակություն ունի. Ավինյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային նշանակություն ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հարկ է բարձր գնահատել ԱՄՆ նախագահի անձնական ջանքն ու կառավարության քայլը՝ իրերն իրենց անունով կոչելու և համամարդկային այդ աղետի միջազգային ճանաչման գործում ներդրած հսկայական և անուրանալի ավանդի համար:
Համոզված եմ միաժամանակ, որ վաղ, թե ուշ Թուրքիան նույնպես ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը, ուստի, անկախ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումից, Ցեղասպանության հարցն ու դրա միջազգային ճանաչումը համամարդկային նշանակություն ունեն և խոսակցությունն այդ մասին պետք է չդադարի: Կարծում եմ՝ յուրաքանչյուր պետություն, հանձնառություն ստանձնելով, պիտի առավելագույնն անի՝ այդպիսի արհավիրքների կրկնությունը բացառելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Բայդենն Էրդողանին տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Ինչպես կանխատեսում էի, Բայդենն ու Էրդողանն այսօր օնլայն շփում...
Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն։Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24...
Փաշինյանը Բայդենին նամակ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նամակ է հղել, որը ներկայացն...