Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյան է Մանե Գևորգյանին SMS ուղարկել, թե գերի են բերում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է․ «Ապրիլի 8-ի խայտառակությունից հետո վարչապետի աշխատակազմում այդպես էլ պատժվողներ չեն եղել: Հիշեցնենք, որ այդ օրը իշխանամերձ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն տարածեց, թե Ադրբեջանից գերիներ են տեղափոխվելու Հայաստան:
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատեց լուրը՝ հավելելով. «Այսօր նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երևան»: Ինքնաթիռը, սակայն, Հայաստանում վայրէջք կատարեց դատարկ՝ առանց հայրենադարձված գերիների:
Սակայն ոչ միայն ինքնաթիռը ժամանեց առանց գերիների, այլ իրավիճակն ավելի թեժացրեց ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ հայտնելով, որ գերիների վերադարձի հարց պլանավորված չի եղել, ինքնաթիռի վայրէջքը եղել է սովորական աշխատանքային այց:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մանե Գևորգյանը գերիների մասով իր հայտնի հայտարարությունն արել է ստացված մի հաղորդագրության՝ SMS-ի հիման վրա: Իսկ SMS-ի բովանդակությունը մոտավորապես եղել է այն, որ ինքնաթիռ է թռել գերիներին բերելու համար:
Իհարկե, ինքնաթիռը իսկապես թռել է, սակայն ի սկզբանե Հայաստանի և Արցախի ղեկավարներն իմացել են, որ գերիներ չեն բերվելու: Եվ այսքանից հետո հարց է առաջանում՝ ո՞վ է Մանե Գևորգյանին SMS ուղարկել (մենք դեռ անունը չենք հայտնում, բայց գիտենք բարձրաստիճան պաշտոնյայի անունը), և ինչու մինչև հիմա հանրությանը մոլորեցնելու և հույզերի հետ խաղալու համար չունենք պաշտոնանկություններ վարչապետի աշխատակազմում: Սա մի հարց է, որի համար պետք է պատժվողներ լինեն, սակայն պաշտոնական աղբյուրները լռում են՝ մեր հարցումներին ի պատասխան»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...