Իշխանությունն ուզում է, որ ԵՊՀ-ում թարմություն մտնի, նոր խորհուրդ ձևավորվի, որն ավելի գործուն կլինի. նախարար
Իշխանությունն ԵՊՀ-ն քանդելու անհեթեթ արտահայտության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ԿԳՄՍՆ նախարար Վահրամ Դումանյանը:
«Ես կարող եմ պնդել, որ ամեն ինչ արվում է ոչ թե քանդելու, այլ՝ կառուցելու, զարգացնելու, առողջ մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ»,-ասաց Դումանյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ռեկտոր չեն կարողանում նշանակել, ո՞վ է իշխանության թեկնածուն, Վահրամ Դումանյանը արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում իշխանության թեկնածուն: Մենք նախընտրում ենք, որ գործող կարգի շրջանակում ընտրվի ռեկտոր և այս թեման փակվի: Այս հարցը վաղուց պետք է լուծված լիներ: Ցավք սրտի չի լուծվել, բայց գնում է դեպի լուծում եւ կլուծվի»:
Նախարարի խոսքով՝ իշխանությունն ուզում է, որ ԵՊՀ-ում թարմություն մտնի, նոր խորհուրդ ձևավորվի, որն ավելի գործուն և արդյունավետ կլինի:
Դիտարկմանը՝ որ իշխանությունը փորձում է վերահսկելի դարձնել ԵՊՀ-ն, նախարարն ասաց. «ԵՊՀ-ն պետության կողմից հիմնադրված բուհ է, դա ինչ-որ մեկի անձնական սեփականությունը չէ: Դա ազգային արժեք է»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ Մեսրոպ Առաքելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։Գրառումը ներկայաց...
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու:Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ Ա...
Եվ կներեք, չեմ էլ ուզել ի ցույց դնել մեր գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը. վարչապետ
Կդիտարկենք Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու...
Կարծում եմ, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կերկարաձգվի․ փոխվարչապետ
Թուրքիան զրկվել է ԵԱՏՄ-ում իր արտոնյալ կարգավիճակից, դրա նախաձեռնողը եղել է հայկական կողմը, գործընթացը բավականին ծանր է...