Հայաստանն ի վիճակի է ինքնուրույն պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը. ԱԽ քարտուղար
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը РИА Новости-ին տված հարցազրույցում հերքել է երկրի ներքին քաղաքականության վրա Սորոսի ինստիտուտների ազդեցության մասին հայտարարությունը:
«Մեր քաղաքական ուժը ո՛չ արևմտամետ է, ո՛չ էլ արևելամետ: Մենք հայակենտրոն ուժ ենք և առաջնորդվում ենք բացառապես Հայաստանի շահերով: Ինչ վերաբերում է «Սորոսին», կցանկանայի նշել, որ նման հայտարարությունները ծիծաղելի, սահմանափակ մտածողության արդյունք են: Սովորաբար ինձ չեն հետաքրքրում առօրյա մակարդակի հայտարարությունները, առավել ևս՝ մեկնաբանել դրանք, բայց հուսով եմ, որ մեկընդմիշտ կփակեմ այս թեման. քաղաքականության մեջ կարևոր է գնահատել գործողությունները», - ասել է Գրիգորյանը:
Նա կարծում է, որ այս թեման տարածվում է հիմնականում Հայաստանում իշխանությունների քաղաքական ընդդիմախոսների խնդրանքով:
Արմեն Գրիգորյանը հայտարարել է նաև, որ Հայաստանն ի վիճակի է ինքնուրույն պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը:
«Հայաստանն իր ուժերով և դաշնակից ներուժով ի վիճակի է պաշտպանել իր պետության տարածքային ամբողջականությունը», - ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ Մեսրոպ Առաքելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։Գրառումը ներկայաց...
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու:Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ Ա...
Եվ կներեք, չեմ էլ ուզել ի ցույց դնել մեր գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը. վարչապետ
Կդիտարկենք Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու...
Կարծում եմ, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կերկարաձգվի․ փոխվարչապետ
Թուրքիան զրկվել է ԵԱՏՄ-ում իր արտոնյալ կարգավիճակից, դրա նախաձեռնողը եղել է հայկական կողմը, գործընթացը բավականին ծանր է...