Ավստրալիայի վարչապետն իր ուղերձում չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը. հայ համայնքը բողոքի ակցիաներ կանցկացնի
վստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին հրապարակած հայտարարության մեջ կրկին խուսափել է ճիշտ բնորոշում տալ պատմական իրադարձություններին: Թեպետ 2011 թվականին, որպես խորհրդարանի անդամ, նա հայտարարել էր, որ Ավստրալիան «պետք է ճանաչի Հայոց ցեղասպանություն», սակայն այս տարի ևս նա հրաժարվել է իր հայտարարության մեջ օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբից, Ավստրալիայի վարչապետի նման քայլի պատճառով երկրում բնակվող հայերը, ասորիներն ու հույները որոշում են կայացրել ապրիլի 24-ին Սիդնեյում և Մելբուրնում «Արդարության երթեր» կազմակերպել:
Ակցիաների մասնակիցները հանդես են գալու կոչով ՝ ուղղված վարչապետին և հորդորելու են խոսել ճշմարտությունը:
«Մեր համայնքների համար անընդունելի է, որ վարչապետը հրաժարվում է ցեղասպանությունը կոչել իր անունով»,- հայտարարել է Ավստրալիայի հայ դառի հանձնախմբի ղեկավար Հայկ Կայսերյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Բայդենն Էրդողանին տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Ինչպես կանխատեսում էի, Բայդենն ու Էրդողանն այսօր օնլայն շփում...
Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն։Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24...
Փաշինյանը Բայդենին նամակ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նամակ է հղել, որը ներկայացն...