Փաշինյանը թող ցերեկով գար, թուրքի ճակատին նայեր, կրկներ՝ Սյունիքն անվտանգ է. Շուռնուխի ղեկավար
Վարչապետը ծածուկ այցելել է Շուռնուխ, մտել երկու տուն ու գնացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը:
«Շարասյան տղաներից ինձ մոտեցան, ասեցին՝ ինչի՞ չես մոտենում, ասում եմ՝ ո՞վ ա, ասում են՝ Փաշինյանն ա, հարցնում եմ՝ ո՞րն ա Փաշինյանը, ասում ա՝ որ տոպրակներով վազելով գնում ա: Սա ի՞նչ ա կոչվում», - պատմեց նա:
Մեկնաբանելով լուրերը, թե Շուռնուխում ակցիա է կազմակերպվել, Արշակյանը նշեց, որ իր գյուղի բնակիչները ցանկացել են հանդիպել վարչապետին, անվտանգության վերաբերյալ հարցեր ուղղել, որ երեխան պատուհանից թուրքին չնայի:
«Ասում է՝ իշխանությունը ժողովուրդն է, բայց շուռնուխցին ժողովուրդ չի՞: Թող ցերեկով գար, կանգներ շուռնուխցու մոտ, թուրքի ճակատին նայեր, կրկներ՝ ժողովուրդ Սյունիքն անվտանգ է», - ասաց Արշակյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Կեղծելով փաստաթղթերը այլ ուղղություն են վերցրել. ո՞րն է հայկական գրանցումով ինքնաթիռի անհետացման իրական պատճառը
«Fly Armenia Airways»–ին պատկանող «Boeing 737-300» տիպի ինքնաթիռի` Իրանում հայտնվելու կապակցությամբ խոսակցություններին վ...
Ապատեղեկատվություն է. Քաջարանի համայնքապետը՝ իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ այսօր Սյունիքի մարզպետարան է կանչվել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարա...
Գիշերը իրավապահները խուզարկել են Մեղրիի համայնքապետի բնակարանը
Ակսօր՝ ապրիլի 22-ին, ժամը մոտ 01:00-ի սահմաններում իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զ...