Նրա այցը կապված էր Սյունիքում փոփոխությունների հետ. Վազգեն Մանուկյան
Ես կարծում եմ, նրա այցը ոչ թե նախընտրական էր, այլ կապված էր Սյունիքում փոփոխությունների հետ, որոնք նա դեռ չի հասցրել անել հօգուտ Ադրբեջանի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցին։
«Նա ժողովրդին վախեցնւմ էր պատերազմով, տպավորություն ունեմ, որ նա պատերազմը չկանգնեցրեց, շատ զոհ տվեց, որպեսզի ժողովրդի մեջ վախ առաջանա պատերազմի նկատմամբ։ Պատերազմով է վախեցնում այն ժողովրդին, որը պատերազմի առաջին օրերին հերթ էր կանգնել զինկոմիսարիատների մոտ՝ ճակատ մեկնելու համար։ Պետք է անպայման քշել նրան։ Ես ասել եմ՝ եթե Արցախը գրավելը Ադրբեջանի համար հեղինակության հարց էր, ապա Սյունիքը նրա համար ռազմավարական խնդիր է։ Սյունիքը ավելի է հուզում մեր հարեւաններին, Իրանին, Չինաստանին, քան Արցախի հարցը։ Նրա գրեթե 3 տարվա կառավարման մեջ ես որեւիցե օգուտ չեմ տեսել, որ բերի Հայաստանին, այլ միայն Ադրբեջանին», ասել է Վազգեն Մանուկյանը։
Բանակում ծառայությունը 5 տարին մեկ 3 ամսով կազմակերպելու մասին Փաշինյանի գաղափարը Վազգեն Մանուկյանը որակել է «իդիոտիզմ, դեբիլի խոսք»։
«Ինքը մի սուտ բան է ասում, որ մարդիկ, որոնք երեխաներ են կորցրել, չվախենան կորցնել ամուսիններին։ Խաբում է միամիտ մարդկանց։ Այդպիսի բանակ չի լինում։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտածի, որ իր պատիվն ու արժանապատվությունը կախված է Նիկոլին հեռացնելուց», ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկաններ կան
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցի...
Ապատեղեկատվություն է. Քաջարանի համայնքապետը՝ իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ այսօր Սյունիքի մարզպետարան է կանչվել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարա...
Գիշերը իրավապահները խուզարկել են Մեղրիի համայնքապետի բնակարանը
Ակսօր՝ ապրիլի 22-ին, ժամը մոտ 01:00-ի սահմաններում իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զ...