ՄԱԿ-ը կարծում է, որ Հայոց ցեղասպանության փաստը «պետք է դատական ատյանը որոշի»
ՄԱԿ-ը ելնում է նրանից, որ ցեղասպանության փաստը «պետք է դատական համապատասխան ատյանը որոշի»: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱՄՆ-ի ծրագրերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ցեղասպանության փաստը պետք է որոշի համապատասխան դատական ատյանը, եթե խոսենք ՄԱԿ-ի դիրքորոշման մասին»,- ասել է նա: Դյուժարիկը նշել է, որ չի մեկնաբանի եւ չի գնահատի 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները, քանի որ դրանք տեղի են ունեցել նախքան համաշխարհային կազմակերպության ստեղծումը:
Ըստ The Wall Street Journal-ի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ որոշման մասին կհայտարարի շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, երբ Հայաստանում նշելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Հրապարակման աղբյուրներն ընդգծում են, որ վերջնական որոշում դեռ կայացված չէ, եւ Բայդենը կարող է սահմանափակվել ձեւական հայտարարությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Բայդենն Էրդողանին տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Ինչպես կանխատեսում էի, Բայդենն ու Էրդողանն այսօր օնլայն շփում...
Բայդենն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները և պայմանավորվել արդյունավետորեն լուծել առկա տարաձայնությունները: Հատկ...
Կեղծելով փաստաթղթերը այլ ուղղություն են վերցրել. ո՞րն է հայկական գրանցումով ինքնաթիռի անհետացման իրական պատճառը
«Fly Armenia Airways»–ին պատկանող «Boeing 737-300» տիպի ինքնաթիռի` Իրանում հայտնվելու կապակցությամբ խոսակցություններին վ...