Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի գործով ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով անցնող բոլոր անձանց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։
Մինչ այդ ՍԴ–ն հայտարարել էր, որ քրեական օրենսգրքի` սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրության որոշ դրույթներին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...