ԱԺ-ում դռնփակ նիստում տող առ տող պետք է ներկայացվի Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերը. Փաշինյան
2020-ի բյուջեի հետ կապված կար մի մեծ շահարկում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցմած միջոցներով կառավարությունը պարգեւավճարներ է վճարել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունը իրականացրել է շուրջ 120 մլրդ դրամի հատկացում: Դրանից 52 մլրդ դրամն է, որ հատկացվել է «Հայաստան» հիմնադրամի կողմից:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ-ում 2020-ի բյուջեի հաշվետվության ժամանակ դռնփակ ռեժիմով մանրամասն, տող առ տող պետք է ներկայացվի, թե ինչի վրա է ծախսվել 120 մլրդ դրամը, որ այս թեման վերջնականապես փակվի, եթե դեռ փակված չի:
Նա նկատեց, որ 1992-ից մինչեւ 2020-ի սեպտեմբեր «Հայաստան» հիմնադրամի խողովակով հանգանակվել է 247 միլիոն դոլար՝ ՀՀ-ում եւ Արցախում ծրագրեր իրականացնելու համար. «44-օրյա պատերազմի ընթացքում 212 միլիոն դոլար է հանգանակվել, այսինք՝ ավելի քան 70 տոկոսի չափ՝ 28 տարվա ընթացքում հանգանակվածի»,-ասաց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ որոշում են կայացրել 110 միլիարդ դրամ հատկացնել Արցախում ենթակառուցվածքային և բնակարանաշինության ծրագիր իրականացնելու համար՝ երեք տարվա ընթացքում. «Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացրած բոլոր ծրագրերից ավելի մեծ ծրագիր կլինի: Այսինքն 3 տարում Արցախում ավելի մեծ ծրագիր կիրականացվի, քան «Հայաստան» հիմնադրամի ստեղծման օրից 29 տարվա ընթացքում»:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...