Հասարակություն
24-ամյա տղան սպառնում էր ցած նետվել կամրջից՝ Կառավարությունից պահանջելով վերանորոգել իր տունը. ՀԺ
Րոպեներ առաջ Երեւանի Հաղթանակ կամրջի վրա մի երիտասարդ անցել էր բազրիքի հակառակ կողմը և սպառնում էր ցած նետվել, եթե Կառավարությունը չվերանորոգի իր տունը:
Երիտասարդ տղան 24 տարեկան է: Ինչպես «ՀԺ-ն» տեղեկացավ դեպքի վայրում, տղան նաև հանդիպում էր պահանջում Կառավարության անդամներից որևէ մեկի հետ:
Ըստ ոստիկանների, նա պարբերաբար դիմում է նման քայլի՝ կախվում է կամրջի մի հատվածից և սպառնում իրեն ցած նետել, եթե տան պատերը չվերանորոգեն: Որոշ ժամանակ այդպես է մնում և հետո հեռանում:
Երիտասարդ տղայի հետ բանակցում են ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ինչպես նաև դեպքի վայրում է «Շտապ օգնություն» ծառայությունը:
Ավելի ուշ տեղեկացանք, որ երիտասարդը հեռացվել է կամրջի տարածքից:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմը փոխանցել է 3 աճյուն, իսկ փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն
Այսուհետ COVID-19-ի դեմ պատվաստումներն անվճար են Հայաստանում. ՀՀ ԱՆ
Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 9-10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի
Բորիս Ավագյանի հնչեցրած կարծիքների համար վերջինս այսօր ազատվել է ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից. հայտարարություն
Ավելին Հասարակություն բաժնից
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
5.0