Փաշինյանի անվտանգության աշխատակիցը հարցազրույցի պահին վերցրեց Մեղրիի փոխքաղաքապետի հեռախոսը

Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը NEWS.am -ի հետ հարցազրույցի պահին վերցրել է Մեղրիի փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանի հեռախոսը։

 

Այդ պահին իրավիճակը կրկին լարվեց, լսվում էին գոռգոռոցներ։ Այնուհետեւ կապն ընդհատվեց, եւ Սամվելյանն այլ հեռախոսով զանգահարեց լրատվամիջոցի լրագրողին եւ հաստատեց, որ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը վերցրել է իր հեռախոսը։

 

Որոշ ժամանակ անց անվտանգության աշխատակիցը վերադարձրել է փոխքաղաքապետի հեռախոսը։

Նշենք, որ այսօր Փաշինյանն այցելել էր Ագարակ քաղաք, որտեղ քաղաքացիները նրան դիմավորել են հայհոյանքներով եւ վիրավորանքներով։ Սյունեցիները պահանջում էին, որ նա հեռանա մարզից։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Ագարակից։

 

 

Քաղաքականություն