Բնական է, որ էդ արձագանքը պետք է լիներ, իրենց արհամարհված են զգացել. Շուռնուխի համայնքապետը՝ Փաշինյանի բնակիչների տուն անակնկալ այցի մասին

Ամենը մեկը հուզված գնացին իրենց տները, ոչ մի հարցի պատասխան չստացած: Այս մասին Auroranews–ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի համայնքապետ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով` այսօր վարչապետի անակնկալ այցին և քաղաքացիների արտահայտած դժգոհություններին:  
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան այցելել է Շուռնուխ գյուղի բնակիչներին և անակնկալ այցով մտել նրանց տուն:  
Բնակիչներից  Նաիրա Գալստյանը լրատվամիջոցների հետ զրույցում դժգոհել էր անականկալ այցից, քանի որ վարչապետի թիկնազորը և նրան ուղեկցող մարդիկ վախեցերել էին իրենց:  


«Ես դուրս եկա, տեսա անծանոթի, ով ասաց, որ ուզում են գալ, ասացի՝ ես Փաշինյանին չեմ ընդունում, դուռը ծածկեցի, մտա տուն, տեսնեմ՝ դուռը ծեծում են: Փաշինյանը իր անձնակազմով մտավ, թիկնապահներն էլ շրջապատեցին տան շրջակայքը։ Դա անելու ձեւ չի, փոքր երեխա կա տանը, դա վարչապետի պահվածք չէ»,-ասել էր բնակիչը:  


Մեր հարցին, թե վարչապետին ընդունած քաղաքացիները համայնքապետին բողոքել են անակնկալ այցից և պատճառած անհարմարություններից Արշակյանը ասաց, որ իրեն անձամբ չեն դիմել, բայց տեղյակ է, որ անհրամար իրավիճակ է ստացվել:  


«Ինձ չեն բողոքել, բայց դե բնական է էդ արձագանքը պետք է լիներ, իրենց արհամարհված են զգացել»,- ասաց համայնքապետը:  


Հարցին, թե ինքը անձամբ ինչպես է վերաբերում անկանկալ այցին՝ ասաց. 


«Չգիտեմ, ոչ մի բան չգիտեմ, չեմ հասկանում ինչ է կատարվում և ինչի համար». 


Արդեն երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում Շուռնուխցիները փակել էին գյուղ մտնող ճանապարհը: Համայնքապետի մեկնաբանմամբ ինքը չգիտի, թե ինչ հարցեր ունեն բնակիչները վարչապետին:  
«Մարդկանց տրամադրվածությունները տարբեր են, մեկը մի քիչ փափուկ ա մտածում, մեկը կոշտ, մյուսն առաջարկում ա արհամարհել»:  
 

Քաղաքականություն