Խաչատուր Սուքիասյանը դատի է տվել Սպարտակ Սեյրանյանին եւ 6 լրատվամիջոցի
Գործարար Խաչատուր Սուքիասյանը դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանին եւ 6 լրատվամիջոցի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, գրում է ՀԺ-ն:
Սուքիասյանը, բացի Սեյրանյանից տարբեր հայցադիմումներով դատի է տվել՝ «Փաստինֆո»-ին, «168 ժամ»-ին, «Արմդեյ էյեմ»-ին, «Նյուզ Էյեմ»-ին, «Ասեկոսե»-ին, «Մեդիա պլյուս»-ին:
Գործարարը ընդհանուր առմամբ 7 հայցադիմումներում էլ պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ փոխհատուցում վճարել:
Հայցերը ներկայացվել են ապրիլի 19-ին:
Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցչից չհաջողվեց պարզել հայցի մանրամասները: Ուսումնասիրելով վերջին շրջանում գործարարի մասին տվյալ լրատվամիջոցների հրապարակումները՝ պարզեցինք, որ հղում անելով տելեգրամյան ալիքներից մեկին գրվել է, թե նրա ձեռք բերած «Ռան Օյլ» բենզալցակայաններում անորակ բենզին է վաճառվում: Բացի այդ մի այլ հոդված էլ կար այն մասին, թե գործարարը հանդիպել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին:
ՀԺ-ն Սուքիասյանի ներկայացուցիչ Գորիկ Միրզոյանից հետաքրքրվեց, թե նշվածներից ո՞ր հրապարակման հետ են կապված հայցերը, վերջինս ասաց, որ 2 հրապարկման հետ կապված էլ հայցեր կան:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկաններ կան
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցի...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Գիշերը իրավապահները խուզարկել են Մեղրիի համայնքապետի բնակարանը
Ակսօր՝ ապրիլի 22-ին, ժամը մոտ 01:00-ի սահմաններում իրավապահները խուզարկում են Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զ...
Կեղծելով փաստաթղթերը այլ ուղղություն են վերցրել. ո՞րն է հայկական գրանցումով ինքնաթիռի անհետացման իրական պատճառը
«Fly Armenia Airways»–ին պատկանող «Boeing 737-300» տիպի ինքնաթիռի` Իրանում հայտնվելու կապակցությամբ խոսակցություններին վ...