
«Իմ քայլը»-ից Դավիթ Խաչատրյանն ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Այսօր ընթանում է Երևանու ավագանու 6-րդ նստաշրջանի 3- րդ նիստն, որին մասնակցում է ավագանու 38 անդամ:
Մինչ օրակարգին անդրադառնալը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
«Երևանու ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանի մանդատը տրվել է «Իմ քայլը»-ի կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աննա Պապյանին:»,- նշեց Մարությանը:
Քաղաքապետը նկատեց, որ Աննա Պապյանը դեռ չի եկել նիստին, սակայն շնորհավորեց նրան: