
ՀՀ ԱԳն-ի նոր հայտարարությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման վերաբերյալ

120 grammi ճարտարապետական ընկերությունը հերքել է Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանն իր մասնակցության վերաբերյալ լուրերը: Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ընկերության ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:
Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն»: