Տարածաշրջանի ապակայունացման վտանգը դեռ առկա է. Էդվարդ Նալբանդյանը՝ Լեռնային Ղարաբաղում ստղծված իրադրության մասին
ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Politique Internationale-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին և 44-օրյա պատերազմի արդյունքներին:
Հարցազրույցում Նալբանդյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունն անշուշտ հանդիսանում է անվտանգության երաշխիք և լուրջ խոչընդոտ պատերազմի վերսկսման համար։ Այնուամենայնիվ, տարածաշրջանի ապակայունացման վտանգը դեռ առկա է։
«Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան 2020թ.-ի դեկտեմբերի 3-ի Հայտարարությամբ կոչ արեցին տարածաշրջանից անհապաղ դուրս բերել օտարերկրյա վարձկաններին։ Մինչև հիմա մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար վտանգ ներկայացնող վարձկան զինյալների շարունակական ներկայության կապակցությամբ։ Ո՞վ է բերել այդ վարձկաններին տարածաշրջան։ Դա քաջ հայտնի է բոլորին՝ Թուրքիան և Ադրբեջանը»,- ասել է Նալբանդյանը։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահը չի ստորագրի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքը, բայց նաև չի դիմի ՍԴ. հայտարարություն
Հանրապետության նախագահը չի ստորագրելու Օրենքը, բայց և չի դիմելու Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում իր հրաժարակնից հետո ԱԺ մեծամասնությունը նորից իրեն կընտրի
Ես ապրիլի վերջին տասնօրյակում հրաժարական եմ տալու: Ըստ պայմանավորվածության՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները...
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթեր Մկրտումյանը պաշտոնը թողնելուց առաջ այլ աշխատանք է գտել Արգենտինայում, միայն թե չվերադառնա...
ՄԱԿ-ը չի արձագանքել ՌԴ-ի՝ ԼՂ-ում ականազերծման աշխատանքներին միանալու դիմումներին. Շոյգու
ՄԱԿ-ը չի արձագանքել Ռուսաստանի՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին միանալու դիմումներին: Այս մասին հայտարարե...