Հասարակություն
Արսեն Թորոսյանը հերքում է՝ իրեն չեն ծեծել, «հորինված կեղծիք» է
Lilit T.
Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հերքում է տարածված լուրերը, թե անհետ կորած զինվորների հարազատների և իր միջև միջադեպ է տեղի ունեցել։
Նա հայտարարություն է տարածել Facebook-ի իր էջում՝ նման լուրերն անվանելով «հորինված կեղծիք»։
«Որոշ կայքերում տարածում գտած լուրը, թե իբրև իմ և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, ամբողջությամբ սուտ է և հորինվածք»,- գրել է Թորոսյանը։
Նշենք, որ սոցցանցերում, ապա նաև մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե օրերս կառավարության շենքում անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինվորների ծնողները ծեծել են Արսեն Թորոսյանին՝ «դրսևորած լկտի պահվածքի համար»։
Նմանատիպ հոդվածներ
Սոթքի հանքի աշխատակիցները փակել են դեպի հանք տանող ճանապարհն ու երկաթգիծը․ Թագուհի Թովմասյան
Lilit T.
Դիլիջանի թունելը հոսանքազրկվել է
Lilit T.
Առողջապահության նախարարությունը հղիներին հորդորում է կորոնավիրուսի նշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ
Lilit T.
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 870, մահվան՝ 24 նոր դեպք
Lilit T.