Ծառահատում, խաղահրապարակի ապամոնտաժում․ Արաբկիրի թաղապետը դիմել է դատախազություն
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79 ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է Արաբկիր վարչական շրջանի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։
Հիշեցնենք՝ օրերս մամուլում և սոցցանցերում լայնորեն տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ Բաղրամյան 79ա հասցեում գտնվող կանաչապատ տարածքում կատարվում են ծառահատման և մանկական խաղահրապարակի ապամոնտաժման աշխատանքներ։
«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուրջ 500 քմ տարածքը սեփականաշնորհվել է ֆիզիկական անձի կողմից։ Հետևաբար, աշխատանքներն իրականացվում են ոչ թե համայնքային սեփականություն հանդիսացող, այլ մասնավոր տարածքում, ինչից ելնելով Երևան համայնքը չունի խնդրին միջամտելու իրավական հնարավորություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Չնայած այս հանգամանքին՝ այնուամենայնիվ, վարչական շրջանի ղեկավարությունը որոշում է կայացրել դիմել դատախազություն՝ հաշվի առնելով այն, որ նշված տարածքը փոքրիկ պուրակ է։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նշված տարածք-պուրակն առերևույթ գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հետևաբար, խնդիրն ուսումնասիրելու անհրաժեշտություն կա։
Թաղապետարանից հիշեցնում են, որ նման խնդիր առաջացել էր նաև «Նոր Արաբկիր» զբոսայգու (Մոլոկանի այգի) տարածքում, ինչի առթիվ ևս հարուցված է քրեական գործ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում. «Հայկական ժամանակ»
Ադրբեջանական սոցիալական ցանցերում դեռ նոյեմբերի 24-ին տեսանյութեր տարածվեցին հայ գերիների մասնակցությամբ, որոնց մեջ էր ն...
Ռուսաստանը ԱՊՀ երկրներից պահանջել է մինչև հունիսի 15-ը վերադարձնել իրենց անօրինական ներգաղթյալներին
ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գորովոյը դիմել է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին՝ խնդրելով աշխատանք տանել անօրինական մ...
Արցախյան պատերազմում նահատակված զինծառայողների նոր անուններ են հրապարակվել. ՊԲ
Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 194 զինծառայողների անուննե...
«Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումները Հայաստանում կսկսվեն ապրիլի 19-ից
Կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութով պատվաստումը Հայաստանում կսկսվի ապրիլի 19-ի...