Ռուսաստանը ԱՊՀ երկրներից պահանջել է մինչև հունիսի 15-ը վերադարձնել իրենց անօրինական ներգաղթյալներին
ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գորովոյը դիմել է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին՝ խնդրելով աշխատանք տանել անօրինական միգրանտների հետ, որոնք ներկայումս գտնվում են Ռուսաստանի տարածքում: Նա նշել է, որ հակառակ պարագայում խնդիրը կարող է հասնել արտաքսմանը: Այս մասին հայտնում է TACC-ը:
Դիմելով ԱՊՀ երկրներին՝ նա նշել է. «Շատ քաղաքացիներ կան, որոնք այսօր մեր երկրի տարածքում անօրինական են գտնվում։ Եթե մենք ձեզ հետ այդ թիվը մինչև հունիսի 15-ը չվերացնենք, ինչպես պահանջում է ՌԴ նախագահի հրամանագիրը, այդ մարդիկ ենթարկվելու են պատժի՝ ընդհուպ մինչև արտաքսում»- ասել է պաշտոնյան: Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է ՌԴ ՆԳՆ ունեցած տվյալները: Համաձայն այդ տվյալների՝ Ռուսաստանում Ուզբեկստանից ավելի քան 332 հազար, Տաջիկստանից՝ 247 հազար, Ուկրաինայից 152 հազար, Ադրբեջանից 120 հազար, Ղրղզստանից 115 հազար, իսկ Հայաստանից 61 հազար ներգաղթյալ կա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում. «Հայկական ժամանակ»
Ադրբեջանական սոցիալական ցանցերում դեռ նոյեմբերի 24-ին տեսանյութեր տարածվեցին հայ գերիների մասնակցությամբ, որոնց մեջ էր ն...
Արցախյան պատերազմում նահատակված զինծառայողների նոր անուններ են հրապարակվել. ՊԲ
Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 194 զինծառայողների անուննե...
«Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումները Հայաստանում կսկսվեն ապրիլի 19-ից
Կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութով պատվաստումը Հայաստանում կսկսվի ապրիլի 19-ի...
Ծառահատում, խաղահրապարակի ապամոնտաժում․ Արաբկիրի թաղապետը դիմել է դատախազություն
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79 ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օ...