«Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումները Հայաստանում կսկսվեն ապրիլի 19-ից
Կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութով պատվաստումը Հայաստանում կսկսվի ապրիլի 19-ից։ Պատվաստանյութն արդեն բաշխված է առաջնային օղակի բժշկական հաստատություններին:
Այս մասին «Հայակական Ժամանակին» հայտնեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
««Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին 15 հազար չափաբաժինը կստանան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, սոցիալական հաստատությունների աշխատողները, 18-ից մինչեւ 55 տարեկան քաղաքացիները, իսկ 55 տարեկանից բարձր քաղաքացիները հնարավորություն կունենան այդ պատվաստանյութով պատվասվել, երբ Ռուսաստանից Հայաստան ներկրվի պատվաստանյութի նոր խմբաքանակ 55-ից ավելի բարձր քաղաքացիները ևս կպատվաստվեն այդ պատվաստանյութով»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ ապրիլի 13-ից Երևանում, իսկ ապրիլի 14-ից մարզերում սկսվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումները: Այժմ առաջին փուլում պատվաստվում են ռիսկային առաջին խմբի 65 տարեկանից բարձր անձինք:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում. «Հայկական ժամանակ»
Ադրբեջանական սոցիալական ցանցերում դեռ նոյեմբերի 24-ին տեսանյութեր տարածվեցին հայ գերիների մասնակցությամբ, որոնց մեջ էր ն...
Ռուսաստանը ԱՊՀ երկրներից պահանջել է մինչև հունիսի 15-ը վերադարձնել իրենց անօրինական ներգաղթյալներին
ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գորովոյը դիմել է ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին՝ խնդրելով աշխատանք տանել անօրինական մ...
Արցախյան պատերազմում նահատակված զինծառայողների նոր անուններ են հրապարակվել. ՊԲ
Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 194 զինծառայողների անուննե...
Ծառահատում, խաղահրապարակի ապամոնտաժում․ Արաբկիրի թաղապետը դիմել է դատախազություն
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79 ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օ...