ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը թուրքին հանձնած ղեկավարին եք ծափ տալիս. հարց՝ Լենա Նազարյանին

«Արցախը թուրքին հանձնած ղեկավարին եք ծափ տալիս, ուրա՞խ եք, որ կորցրել ենք մեր հայրենիքը» լրագրողները հարց ուղղեցին Լենա Նազարյանին Աժ-ում Նիկոլ Փաշինյանի ելութը ծափով ընդունելուց հետո: 

 

Հիշեցնենք, որ «Իմ քայլի» պատգամավորներն այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում հոտնկայս ծափահարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն ամբիոնից ներկայացնում էր կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

«Չհուսահատվեք, չվհատվեք, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, Հայաստանում ապագա կա։ Արցախում ապագա կա։ Հայ ժողովուրդն ունի ապագա և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր ապագան»,- իր ելույթում ասաց Փաշինյանը, ինչից հետո իմքայլական պատգամավորները հոտնկայս սկսեցին ծափահարել նրան։


 

Քաղաքականություն