ՊՆ շենքի անվտանգությունը կուժեղացվի. Ռազմական ոստիկանության նոր բաժին կստեղծվի
առավարությունը «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն է կատարել, որպեսզի Պաշտպանության նախարարության վարչական համալիրի պահպանությունը հնարավոր լինի իրականացնել ռազմական ոստիկանության ուժերով։Այս մասին գրում է 168.am-ը:
Մինչև այս որոշման ընդունումը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի պահպանությունը և անցագրային ռեժիմն իրականացվում էր ԶՈՒ զորամաս հանդիսացող ստորաբաժանման ուժերով և միջոցներով։
Պաշտպանության նախարարությունը, սակայն, հիմա պարզել է, որ վարչական համալիրի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է ծագել, որ նախարարության վարչական համալիրի պահպանությունն իրականացնեն ռազմական ոստիկանության ուժերով և միջոցներով:
Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է նախարարության վարչական համալիրի պահպանությունն ու անցագրային ռեժիմն իրականացնող ԶՈՒ զորամասի համապատասխան հաստիքակազմը՝ դրանցում նշանակված զինծառայողներով հանդերձ, ամբողջությամբ փոխադրել ՊՆ ռազմական ոստիկանության համակարգ՝ նրա կառուցվածքում ստեղծելով համապատասխան բաժին:
Նմանատիպ հոդվածներ
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան է ժամանել
Մոսկվայից Հայաստան է ժամանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա ժամանել է VIP տերմինալով, որտեղ նրան դիմավորելու էին...
Ադրբեջանում որտեղ են մշտական տեղակայման դրել Bayraktar TB2 ԱԹՍ-ները
Մարտական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը վերազինում է իր ռազմական ենթակառուցվածքները, ինչպես նաև ստեղծում է նոր...