Ադրբեջանում որտեղ են մշտական տեղակայման դրել Bayraktar TB2 ԱԹՍ-ները
Մարտական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը վերազինում է իր ռազմական ենթակառուցվածքները, ինչպես նաև ստեղծում է նորերը, այդ թվում նաև՝ իր սպառազինություն մտած թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների մշտական տեղակայման համար։ Razm.info-ն այս հոդվածով անդրադառնում է ԱԹՍ-ների մշտական տեղակայման վայրերին։
«Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր» հոդվածում գրել էինք, որ պատերազմի ընթացքում Bayraktar ԱԹՍ-ներն Ադրբեջանում տեղակայվել էին տարբեր ավիաբազաներում, հայկական կողմի հրթիռային հարվածներից դրանք հնարավորինս ապահովագրելու և «գետնի վրա» դրանց կորուստները նվազեցնելու համար: Պատերազմից հետո Ադրբեջանն այդ ԱԹՍ-ները մշտական տեղակայման է դրել նույն սկզբունքով, ընդ որում՝ հիմնականում նույն բազաներում, որտեղից աշխատել են պատերազմի ընթացքում։
Մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը։ Պատերազմի ընթացքում այստեղ երևացել է Bayraktar TB2 ԱԹՍ, այս բազային ավելի մանրամասն անդրադարձել էինք «Չկրակված հրթիռներ №3. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը»» հոդվածում։
Ռազմական գործողությունների ավարտից հետո Եվլախի ԱԹՍ-ների բազայում արդեն իսկ եղած տարբեր չափերի անգարների հարևանությամբ կառուցում են ևս երկու նոր անգար, ղեկավարման կետեր և օժանդակ միջոցներ հենց Bayraktar TB2-ների մշտական տեղակայման համար։ Շուրջ 30մ երկարություն և 18մ լայնություն ունեցող անգարները հնարավորություն են տալիս յուրաքանչյուրում տեղակայել 3 միավոր ԱԹՍ։ Սա, իհարկե, չի նշանակում, որ երկու անգարում միասին միաժամանակ տեղակայվելու է 6 միավոր ԱԹՍ։
Հաջորդ մշտական տեղակայման վայրը Շամխոր քաղաքից շուրջ 6կմ հյուսիս-արևմուտք ընկած Դալլարի ավիաբազան է, որին նույնպես անդրադարձել էինք «Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր» հոդվածում։ Այս բազան Ադրբեջանին ժառանգություն էր մնացել դեռ խորհրդային տարիներից, սակայն հենց 2020թ. ընթացքում ու մասնավորապես ամռանը բազայում կատարվել են հիմնովին վերակառուցման աշխատանքներ, այն արդիականացվում է և տեխնիկապես վերազինվում: Ի տարբերություն Եվլախի՝ այստեղ Bayraktar TB2-ների մշտական տեղակայման համար կառուցվում են ոչ թե նոր անգարներ, այլ հատկացվում են դեռևս խորհրդային տարիներին կառուցված, սակայն հետագայում վերանորոգված ու պաշտպանված անգարներ։
[d85cd8eff02dee0becec4112e6306d2a.jpg]
Այնուամենայնիվ, Ադրբեջանն այս ԱԹՍ-ներից կարող է մշտական տեղակայման դնել նաև այլ վայրերում, իսկ, հաշվի առնելով նաև Ադրբեջանում ավիաբազաների և ցատկահարթակների զարգացած ցանցն, ըստ անհրաժեշտության, օպերատիվ կերպով Ադրբեջանի բանակն այս ԱԹՍ-ները կարող է շահագործել նաև երկրի տարբեր մասերից»։
Նմանատիպ հոդվածներ
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մաս...
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան է ժամանել
Մոսկվայից Հայաստան է ժամանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա ժամանել է VIP տերմինալով, որտեղ նրան դիմավորելու էին...
«Ուշքի եկեք, վերջապես պատիվ ունե՞ք»․ «Արաբո» ջոկատի հրամանատարը՝ թուրքերի հետ բարեկամություն քարոզողներին
Մենք կամավոր մեր գլուխը տանում ենք, դնենք այն կոճղին, որի վրա գլխատելու են մեզ, անձինք ովքեր ուզում են թուրքի ծառա դառնա...