Ո՞նց կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինի, շան հետ չի կարելի ընկերություն անել. Սասուն Միքայելյան
Կոմանդոսն ապրել է այն Հայաստանում, որտեղ մենք միշտ հաղթանակներ են տարել: Հաղթանակած գեերալը տեսավ այս պարտությունն ու գնաց այս աշխարհին, բնականաբար Շուշիի կորուստը ծանր էր տարել, որովհետև այն ժամանակ, երբ անհնարին էր թվում, որ Շուշին հետ կբերենք, Կոմանդոսը իր ռազմական գիտելիքներով հասավ նրան, որ Շուշին ազատագրեցինք: Բայց մենք մեր հույսը չենք կորցնում:
Այս մասին այսօր Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի հուղարակավորության ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Կոմանդոսը լուռ էր տանում ամեն ինչ, բայց դե բնականաբար հասկանում ենք, թե ինչ ապրումներ է ունեցել»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Հարցին,թե իրեն ինչ-որ հարցում մեղավոր զգում է, օրինակ՝ Շուշին կորցնելու հարցում, ԵԿՄ նախագահն ասաց.«Ես երեք պատերազմներին էլ մասնակցել եմ, առաջին և 3-րդ պատերազմներին ծանր վիրավորվել եմ, Շուշիի ազատգրման ժամանակ ես 107 տեղով խփվել եմ, Շուշին իմ երազանքների քաղաքն է եղել, այսօր ծանր իրավիճակում ենք ապրում, մարդիկ դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ է կատարվել և մենք պետք է կարողանանք այս վիճակից դուրս գալ»:
Հարցին, թե իշխանությունը խոսում է Թուրիքիայի հետ բարեկամանալու մասին, Սասուն Միքայելյանն ասաց.«Թուրքը մեր դարավոր թշնամին է, կարող են ինչ-որ տնտեսական կապեր ունենալ, բայց ո՞նց կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինի, դա անհնարին է և դա պատմականորեն է ապացուցվել, թե՛ երկրորդ հազարամյակի վերջին, թե՛ սկզբին, հիմա: Ո՞նց կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինի»:
Սասուն Միքայելայանն ասաց, որ միշտ պետք է զգույշ լինել. «Շան հետ չի կարելի ընկերություն անել»:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական կտա 2021-ի ապրիլին
«Ապրիլին ես հրաժարական կտամ ոչ թե հրաժարական տալու, այլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Այս ժա...
«Գնալով անխուսափելի է դառնում ռուս-թուրքական ռազմական բախումը»․ Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուս-թուրքական հակամարտությունը հիմա էլ տեղափոխվել է...
«Արդեն սովորել ենք մեղադրանքներին». ՌԴ դեսպանը` Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին
Ռուսաստանն արդեն սովոր է, որ որոշ քաղաքական գործիչներ հանդես են գալիս տարբեր մեղադրանքներով։ Լրագրողների հետ զրույցում ա...
Այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին. Գագիկ Ծառուկյան
Ծառուկյան ընտանիքի կողմից այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, որպեսզի հնարավ...