«Արդեն սովորել ենք մեղադրանքներին». ՌԴ դեսպանը` Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին
Ռուսաստանն արդեն սովոր է, որ որոշ քաղաքական գործիչներ հանդես են գալիս տարբեր մեղադրանքներով։ Լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով «Իսկանդերների» կիրառման հարցում Ռուսաստանի հասցեին հնչող քողարկված մեղադրանքներին:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում ենթադրություններ էին հայտնվել, որ Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները վկայում են, որ ադրբեջանական ԶՈւ-ի ուղղությամբ կարող էին կրակել ո՛չ հայկական տարածքից, ո՛չ էլ ՀՀ ԶՈւ-ից:
«Գիտեք, որ կարող են տարբեր կարծիքներ լինել, և մենք էլ սովոր ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ այս կամ այն ենթադրությունները և մեղադրանքներն են հնչեցնում։ Սակայն, կարծում եմ, որ կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է և որով էլ պետք է կողմնորոշվել»,–Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասել է Կոպիրկինը։
Մի քանի օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց շուշիում «Իսկանդերի» բեկորների հայտնաբերման մասին։ Ադրբեջանական ականազերծման գործակալության (ANAMA) պնդմամբ՝ Շուշի քաղաքում մարտի 15-ին «հայտնաբերվել են երկու հրթիռի բեկորներ» ։ Սակայն Հայաստանի զինանոցում առկա են «Իսկանդեր-Է» տեսակները, իսկ Շուշիում հայտնաբերված և ավելի ուշ Բաքվում ցուցադրված բեկորները պատկանում են «Իսկանդեր-Մ»-ին։
Երեկ` ապրիլի 2-ին, ՀՀ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարեց, որ Հայաստանը չի կարող մեկնաբանել Ադրբեջանի պնդումները, թե հայկական կողմը կիրառել է «Իսկանդեր», քանի որ այդ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական կտա 2021-ի ապրիլին
«Ապրիլին ես հրաժարական կտամ ոչ թե հրաժարական տալու, այլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Այս ժա...
«Գնալով անխուսափելի է դառնում ռուս-թուրքական ռազմական բախումը»․ Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուս-թուրքական հակամարտությունը հիմա էլ տեղափոխվել է...
Այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին. Գագիկ Ծառուկյան
Ծառուկյան ընտանիքի կողմից այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, որպեսզի հնարավ...
Սյունիքի վրայով թյուրքական միջանցքի բացումը թուրքական նախապայմաններով նշանակում է միայն մեկ բան՝ Սյունիքի սողացող նվաճում. Վարուժան Գեղամյան
Մարտի 31-ին տեղի է ունեցել «Թյուրքական խորհրդի» (միավորում է Թուրքիային, Ադրբեջանին, Ղազախստանին, Ուզբեկստանին, Ղրղզստան...