Գերիների փոխանակման աշխատանքը պետք է ավարտին հասցվի. ՌԴ-ն աջակցում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի իրականացմանը
Լեռնային Ղարաբաղի պարտերազմում գերի ընկածների փոխանակման աշխատանքը պետք է ավարտին հասցվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Գերիների փոխանակման աշխատանքը, բնականաբար, պետք է իր ավարտին հասնի։ Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին` աջակցելով, որ ի վերջո, կյանքի կոչվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը»,– նշեց ՌԴ դեսպան Կոպիրկինը։
Ավելի վաղ, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարության գերակա ուղղություններից մեկն է Լեռնային Ղարաբաղի պարտերազմի հետևանքով գերեվարվածների վերադարձի հարցը, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցին արագ լուծում տալու համար:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական կտա 2021-ի ապրիլին
«Ապրիլին ես հրաժարական կտամ ոչ թե հրաժարական տալու, այլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Այս ժա...
«Գնալով անխուսափելի է դառնում ռուս-թուրքական ռազմական բախումը»․ Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուս-թուրքական հակամարտությունը հիմա էլ տեղափոխվել է...
«Արդեն սովորել ենք մեղադրանքներին». ՌԴ դեսպանը` Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին
Ռուսաստանն արդեն սովոր է, որ որոշ քաղաքական գործիչներ հանդես են գալիս տարբեր մեղադրանքներով։ Լրագրողների հետ զրույցում ա...
Այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին. Գագիկ Ծառուկյան
Ծառուկյան ընտանիքի կողմից այսօր 100 միլիոն դրամ է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, որպեսզի հնարավ...