Հասարակություն
Զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքը չպայթած զենք-զինամթերքից մաքրելու նպատակով ԱԻ պետական ծառայության, «The Halo Trust» ոչ կառավարական կազմակերպության, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները, ռուս գործընկերների հետ համատեղ, շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական և պայթեցման աշխատանքներ:
«Զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Մարտակերտ և Մարտունի քաղաքների, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում: Հնարավոր է լսվեն պայթյունի ձայներ: Խնդրում ենք չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112»,- ասված է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն
Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք. 617 առողջացած և 18 մահվան դեպք
«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանը թողնում է ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնը
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0