Ռեյտինգայինով գնալու դեպքում ներհայաստանյան պատերազմն անխուսափելի կլիներ, իրար ջարդելու էին․ «Հրապարակ»
«Ամիսներ առաջ ԲՀԿ-ից դուրս եկած Սերգեյ Բագրատյանը Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծի համահեղինակներից մեկն է դարձել։
Երեկ նրան հարցրինք՝ իշխանությունը Ձեր մի ձայնի համա՞ր է Ձեզ իր կողմը քաշել եւ նախագծի համահեղինակ դարձրել։ Բագրատյանը պատասխանեց, որ իշխանությունն է միացել իր նախագծին․ «Դեռեւս 2017 թվականին՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք, այս հարցը կրկին քննարկվում էր։ Ես, Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը եկանք կոնսենսուսի, որ պետք է լինի փակ համամասնական ընտրակարգ, Դաշնակցությունն ասում էր՝ եկեք ամբողջ հանրապետությունում ռեյտինգայինն անենք, ՀՀԿ-ն ասում էր՝ տեխնիկապես բարդ է դա»։
Եթե կոնսենսուս կար, ինչո՞ւ 2017-ին չընտրվեց այդ ընտրակարգը։ Բագրատյանն ասաց․ «Դե, էն ժամանակ էլ դա տեղ չհասավ, սենց մնաց»։ Նրա խոսքով՝ ներկա լարված մթնոլորտում ռեյտինգային ընտրակարգով ընտրությունների գնալու դեպքում ներհայաստանյան պատերազմն անխուսափելի կլիներ։ «Իրար ջարդելու էին։ Չկողմնորոշված զանգվածի վրա էլ թող քաղաքական ուժերն աշխատեն, ի՞նչ խնդիր կա։ Թող էլ չաշխատի էն համակարգը, որ՝ կռիշդ կսարքեմ, սա կանեմ, նա կանեմ»։
Ինքը՝ Բագրատյանը, ռեյտինգայինով է խորհրդարան անցել, սակայն վստահեցնում է, որ նման խոստումներ չի տվել։ «Հիմա ավելի լավ չի՞, որ գաղափարական, քաղաքական խորհրդարան ունենանք»։ Լուլուի պե՞ս։ «Իհարկե, ոչ՝ թող պրոֆեսիոնալներ գան»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի ցուցակի անակնկալները. Ովքեր են նրանք․ «Հրապարակ»
. «Թեպետ քաղաքական դաշտում դեռեւս հստակություն չկա՝ հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով են գնալու արտահերթ ընտրություններին, բայց ո...
Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դաշինք կկազմեն. նրանց կմիանա ևս երկու անձ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 25-ի 5 նախագահների հանդիպման ժամանակ որոշվել է գոնե երկու նա...
Նիկոլ Փաշինյանը շատ էմոցիոնալ է. դրա հետ պետք է համակերպված լինեինք. Լուսինե Բադալյան
Նիկոլ Փաշինյանը, իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ, էմոցիոնալ է շատ, դրա հետ մենք բոլորս պետք է համա...
Սեյրան Օհանյանը՝ Ռ.Քոչարյանի հետ համատեղ ընտրություններին մասնակցելու մասին
Համոզված չենք, որ ընտրություններ լինելու են. վարչապետի աթոռին սոսնձված անձնավորությունը դեռևս ուսումնասիրում է, թե ինչպի...