Կարևոր է ընդունել որոշումներ, որոնք կվերացնեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տեղաշարժի խոչընդոտը. Անդրեյ Ռուդենկո
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Մոսկվա-Բաքու» հրատարակությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակման գործընթացի մասին:
Ռուդենկոն ասել է, որ տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը ձեռնտու է բոլոր կողմերին: Հարավային Կովկասը տուժել է երկար ժամանակ, և դեռևս տառապում է փոխադարձ շրջափակումներից և նորմալ համագործակցություն հաստատելու անկարողությունից․
«Այսօր կան նշաններ, որ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Տրանսպորտային միջանցքները և տնտեսական հաղորդակցությունները պետք է բացվեն և զարգանան բոլոր ազիմուտներով՝ տարածաշրջանի երկրները «կապելով» մեկ տարածաշրջանային ցանցում»:
Փոխարտգործնախարարը նշել է, որ ՌԴ-ում դրական են գնահատում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջին արդյունքները:
«Այս մեխանիզմի շրջանակներում դիտարկվում և վերլուծվում են փոխադրման բոլոր հնարավոր ուղիները: Սա շատ բարդ և կոմպլեքսային գործընթաց է, որում ներգրավված են երեք երկրի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կարևոր է ընդունել որոշումներ, որոնք թույլ կտան, միաժամանակ պահպանելով շահերի հավասարակշռությունը և աստիճանաբար ամրապնդելով փոխվստահությունը, վերացնել ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժի խոչընդոտները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով»,- ասել է Ռուդենկոն։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. մարամասներ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտի...
Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից
Հայաստանի կառավարությունն այսօր՝ ապրիլի 1-ին կայացած իր նիստում որոշեց պաշտոնից ազատել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:Որ...
Արսեն Թորոսյանն ասել է, թե երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ու ով կլինի դրանից հետո վարչապետի պաշտոնակատարը. Sputnik Արմենիա
«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկ...