Հասարակություն
Գագիկ Ղահրամանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Գուրգենի Ղահրամանյանն ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից և անցել երկարամյա ծառայության կենսաթոշակի: Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանությունը:
Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գ. Ղահրամանյանին ավելի քան 26 տարի ոստիկանության համակարգում ծառայելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ՝ արդեն քաղաքացիական կյանքում:
Նախարարը հույս է հայտնել, որ ավագներին փոխարինող կադրերը արագ կմտնեն աշխատանքային հունի մեջ և կկարողանան իրականացնել համակարգում ակնկալվող բարեփոխումները:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
Հայտնի է 26–ամյա կնոջ և նրա 7 տարեկան դստեր մահվան պատճառը
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0