
ԵԱՏՄ անդամ պետությունները «Ճամփորդի՛ր առանց Covid-19»-ով կարող են անժամկետ մեկնել ՌԴ

Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) քաղաքացիներն այժմ կարող են դիմումի միջոցով մուտք գործել Ռուսաստան ոչ միայն Հայաստանից և Բելառուսից, այլև Ղրղզստանից։
ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար «Ճամփորդի՛ր առանց Covid-19» հավելվածը այժմ դարձել է ոչ պարտադիր և նրանք կարող են ՌԴ մուտք գործել առանց այդ հավելվածի։ Այս մասին, ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, հրաման է ստորագրել Ռուսաստանի Դաշնության կառավարությունը։
Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
Հավելենք, որ «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, քաղաքացուն
հնարավորություն էր տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR
կոդի տեսքով և սահմանահատման ժամանակ ներկայացնել այն։
Հիշեցնենք, որ ստեղծել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմադրամը, որի ղեկավարն է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։