Հասարակություն

Պատերազմի ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսի վարակման դեպքերի աճ՝ մինչև 3500 դեպք. գնդապետ Սահակ Օհանյան

Պատերազմի ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսի վարակման դեպքերի աճ՝ մինչև 3500 դեպք. գնդապետ Սահակ Օհանյան
Զինված ուժերի զինծառայողների, Պաշտպանության նախարարության ու Գլխավոր շտաբի անձնակազմի ծառայողների շրջանից բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 150 հիվանդ։  Ինչպես տեղեկացնում է…

Զինված ուժերի զինծառայողների, Պաշտպանության նախարարության ու Գլխավոր շտաբի անձնակազմի ծառայողների շրջանից բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 150 հիվանդ։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

«Հաշվի առնելով այն, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել էր զորքերի և մոբիլիզիացիոն ռեսուրսների տեղաշարժ, որոշ ժամանակ ունեցանք կորոնավիրուսի վարակման դեպքերի աճ՝ մինչև 3500 դեպք, բայց շարունական աշխատանքի արդյունքում կարողացանք երկու ամսվա ընթացքում այդ թվերը խիստ կրճատել։ Ներկայումս կորոնվիրուսով վարակման 150 դեպք ունենք»,- պարզաբանեց Օհանյանը։

Նա նշեց, որ հիվադների վիճակը ծանր չէ, իսկ ամբողջ համավարակի ընթացքում Զինված ուժերում գրանցվել է 10 մահվան դեպք, «որոնց 90 տոկոսը բանվոր- ծառայողներ են եղել և նրանց ընտանիքի անդամները»։

Նմանատիպ հոդվածներ

Անհետ կորած համարվող զինծառայողի կինը՝ մանկահասակ դստեր հետ տունը կորցնելու եզրին են կանգնած. Բանկերը պահանջում են վճարումներ կատարել. «Փաստինֆո»

24-ամյա Մարիամ Բալեյանը ամուսնուն պատերազմ ճանապարհելիս չէր էլ պատկերացնում, որ 2,5 տարեկան դստեր հետ միայնակ կմնա մի շա...

Ապագայում թուրքերը նորմալ փողով գալու են Հայաստան ու սկսելու են հայերից անշարժ գույք ու հող գնել. քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքերի հետ քիրվայության ծրագրի մեկնարկը ԱԽՔ-ի մակա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250