Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ժամանակ Հայկական կողմից վիրավորների թիվը կազմել է 11 հազար
2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ժամանակ Հայկական կողմի ուժային կառույցներից վիրավորների եւ հիվանդների թիվը կազմել է 11 հազար: Այդ մասին հայտնել է ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Գեղամ Փաշիկյանը մարտի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
55 տոկոսը կազմում են թեթեւ վիրավորումները: 36 տոկոսը՝ միջին ծանրության, 7 տոկոսը՝ ծանր եւ 2 տոկոսը՝ ծայրահեղ ծանր վիրավորումներն են:
Մարտական գործողությունների ընթացքում կատարվել է ռեանոմոբիլների 664 չվերթ, վիրավորներին եւ հիվանդներին տարհանելու համար ուղղաթիռի 440 չվերթ, անցկացվել է 5000 վիրաբուժական միջամտություն, այդ թվում՝ ավելի քան 500-ն ընդհանուր անզգայացմամբ:
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանն իր հերթին նշեց, որ ներկայումս փաստացի բուժում է ստանում շուրջ 1500 զինծառայող, նրանք գտնվում են վերականգնողական արձակուրդում։
«Ներկայումս ունենք 885 արդեն իսկ առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամներ։ Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները օգտվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցությունից»,- պարզաբանեց Օհանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորած համարվող զինծառայողի կինը՝ մանկահասակ դստեր հետ տունը կորցնելու եզրին են կանգնած. Բանկերը պահանջում են վճարումներ կատարել. «Փաստինֆո»
24-ամյա Մարիամ Բալեյանը ամուսնուն պատերազմ ճանապարհելիս չէր էլ պատկերացնում, որ 2,5 տարեկան դստեր հետ միայնակ կմնա մի շա...
Ապագայում թուրքերը նորմալ փողով գալու են Հայաստան ու սկսելու են հայերից անշարժ գույք ու հող գնել. քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյան
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքերի հետ քիրվայության ծրագրի մեկնարկը ԱԽՔ-ի մակա...
«Ովքե՞ր սպանեցին մեր զավակներին, այդպես կխոսեի՞ք, եթե ձեր զավակները զոհված լինեին». Կարին Տոնոյան
«ՀԱՅԸ ՉԻ՛ ՆԵՐԵԼՈՒ ԹՈՒՐՔԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ՛ ԼԻՆԵԼՈՒ ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ.... ՖԲ գրել է պատերազմում զոհված...
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...