Երևանի մետրոպոլիտենը վնասով է աշխատում. որքա՞ն ուղևոր է մետրոյից օգտվել 2020-ին. Sputnik Արմենիա
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը վնասով է աշխատում։ Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 2020 թվականին COVID-19-ի հետ կապված սահմանափակումներով, մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ, ինչպես նաև պատերազմական դրությամբ պայմանավորված՝ ուղևորահոսքը կտրուկ նվազել է։
Եթե 2019 թվականին մետրոյից օգտվել է 19 մլն 993 հազար 203 ուղևոր, ապա 2020 թվականին՝ 10 մլն 747 հազար 551 ուղևոր։
Նվազել է նաև մետրոպոլիտենի սրահներում և վագոններում տեղադրված գովազդներից ստացած հասույթը: Եթե մետրոպոլիտենը 2018 թվականին ստացել էր 93 մլն դրամ, 2019 թվականին՝ 115 մլն դրամ, ապա 2020 թվականին այդ թիվը կազմել է 61 մլն դրամ։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական շփման գծում. ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Մարտի 26-ին և 27-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայ...
Հայաստանի 7 մարզերում ձյուն է տեղում, Լարսը փակ է. իրավիճակը ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են ...
Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչները կարող են մարտի 29-ից հագուստ ստանալ Երևանում. Օպերատիվ շտաբ:
«Ազնավուր» բարեգործական հիմնադրամը մեծ քանակությամբ հագուստ (կանանց և տղամարդկանց) է տրամադրել ։ Հայաստանի Հանրապետությո...
Բելառուսին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլ 2021»
Բելառուսին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին, քանի որ երկրի կողմից ներկայացված նոր երգը ևս խախտու...