Հայաստանի 7 մարզերում ձյուն է տեղում, Լարսը փակ է. իրավիճակը ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:
Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում և Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 632 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական շփման գծում. ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Մարտի 26-ին և 27-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայ...
Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչները կարող են մարտի 29-ից հագուստ ստանալ Երևանում. Օպերատիվ շտաբ:
«Ազնավուր» բարեգործական հիմնադրամը մեծ քանակությամբ հագուստ (կանանց և տղամարդկանց) է տրամադրել ։ Հայաստանի Հանրապետությո...
Բելառուսին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլ 2021»
Բելառուսին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին, քանի որ երկրի կողմից ներկայացված նոր երգը ևս խախտու...
Covid-19-ով վարակման 1094 դեպք, մահացել է 21 քաղաքացի. Համաճարակային վիճակը՝ Հայաստանում
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ կատարվել է 5753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային...