Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչները կարող են մարտի 29-ից հագուստ ստանալ Երևանում. Օպերատիվ շտաբ:
«Ազնավուր» բարեգործական հիմնադրամը մեծ քանակությամբ հագուստ (կանանց և տղամարդկանց) է տրամադրել ։ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ հագուստը բաժանվելու է Օպերատիվ շտաբի` Արշակունյաց 73/2 հասցեում գտնվող պահեստից։
Հայտարարությունում նշվում է.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Ազնավուր» բարեգործական հիմնադրամը մեծ քանակությամբ հագուստ (կանանց և տղամարդկանց) է տրամադրել
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբին։
Օպերատիվ շտաբը տեղեկացնում է
Հագուստը բաժանվելու է Օպերատիվ շտաբի Արշակունյանց 73/2 հասցեում գտնվող պահեստից։
Բաշխումը սկսվելու է մարտի 29-ից՝ ամեն օր ժամը 10:00-ից -15:00-ն։
Միջոցառումից կարող են օգտվել միայն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ Հադրութ, Շահումյան, Քաշաթաղ, Շուշի և Մարտունի, Մարտակերտ, Ասկերան շրջանների բռնազավթված տարածքների՝ այս պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվող տեղահանված քաղաքացիները։
Պահեստում ներկա են լինելու վերոնշյալ շրջանների ներկայացուցիչները. միջոցառման շահառու հանդիսացող բնակիչները անձնագրով (բերել նաև անձնագրի պատճենը) մոտենում են իրենց շրջանի պատասխանատուին, ովքեր ուղղորդելու են հագուստի ընտրության հարցում (ըստ ընտանիքի կազմի):
Ասկերանի և Մարտունու շրջանի բնակիչները մոտենում են Շուշիի շրջանի պատասխանատուին, իսկ Մարտակերտի շրջանի բնակիչները՝ Շահումյանի շրջանի պատասխանատուին։
Վերոնշյալ միջոցառման շրջանակում աջակցությունը տրամադրվելու է բացառապես տեղահանված (փաստացի և ոչ փաստացի) բնակիչներին։ Ցուցակները առկա են շրջանների պատասխանատուների մոտ։
Բոլոր այն մարդիկ, ովքեր արդեն օգտվել են Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում հիմնադրամի կողմից տրամադրված աջակցությունից՝ խնդրում ենք երկրորդ անգամ չներկայանալ։
Հորդորում ենք հայտարարության մասին տեղեկացնել ձեր ընկերներին, ծանոթներին, մտերիմներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց նույնպես օգտվելու։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական շփման գծում. ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Մարտի 26-ին և 27-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայ...
Հայաստանի 7 մարզերում ձյուն է տեղում, Լարսը փակ է. իրավիճակը ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են ...
Բելառուսին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլ 2021»
Բելառուսին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին, քանի որ երկրի կողմից ներկայացված նոր երգը ևս խախտու...
Covid-19-ով վարակման 1094 դեպք, մահացել է 21 քաղաքացի. Համաճարակային վիճակը՝ Հայաստանում
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ կատարվել է 5753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային...