Թուրքիայում հայկական եկեղեցու շենքի վրա՝ թուրքականի կողքին, ադրբեջանական դրոշ է հայտնվել
Ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր նահանգի Թեփեբաշը թաղամասում (նախկինում՝ Հոշնուդիյե հայկական թաղամաս) գտնվող Սուրբ Երրորդություն հայկական պատմական առաքելական եկեղեցու շենքի վրա Թուրքիայի դրոշի կողքին հայտնվել է Ադրբեջանի դրոշը, գրում է ermenihaber.am-ը։
Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Այն նույնպես արժանացել է հայկական լքված եկեղեցիների ճակատագրին:
1915 թ. հետո նույնպես Թուրքիայում շարունակվել է մշակութային եղեռնը: Ավերվել են կանգուն մնացած եկեղեցիներն ու դպրոցները: Բազմաթիվ եկեղեցիներ էլ վերածվել են ախոռների, պահեստների և երբեմն էլ կինոթատրոնների:
1945թ. հայկական այս եկեղեցու շենքը Էսքիշեհիրի հիմնադրամների կողմից վաճառվելուց հետո նույն թվականին վերածվել է ժամանակակից կինոթատրոնի: Իսկ 1974 թ. սկսած որոշ ժամանակահատված պատմական եկեղեցու շենքում ցուցադրվել են էրոտիկ ֆիլմեր: Հատկանշական է, որ նմանատիպ ֆիլմեր ցուցադրվել են ոչ միայն այս, այլև հայկական մի շարք այլ եկեղեցիների շենքերում, որոնք վերածվել էին կինոթատրոնների:
Ձևափոխված շենքի առաջին հարկում գործում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի մոր անունը կրող մշակութային կենտրոնը ( Zübeyde Hanım Kültür Merkezi): Իսկ երկրորդ հարկում՝ Թուրքիայում «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) Էսքիշեհրի նահանգային կառույցի գրասենյակն է:
Շենքի արտաքին պատերին փակցված են կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի լուսանկարով պաստառը, կուսակցության լոգոն և Թուրքիայի դրոշը: Վերջերս էլ շենքի պատին են փակցրել նաև Ադրբեջանի դրոշը, ինչը կարող է պայմանավորված լինել արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի հաջողություններով: Այս միջադեպի կապացությամբ Twitter-ում գրառում է արել և դրան կից լուսանկար է հրապարակել պոլսահայ Օզան Դևրիմյանը:
Այս կապակցությամբ նա հեգնանքով գրել է. «Հերիք չէ, որ հայկական եկեղեցին իրենցով են արել, հիմա էլ անշուշտ պետք է Ադրբեջանի դրոշը տնկեին»:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը
ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան...
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն են հանդիպել
Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...