Շատ շուտով ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութը կմատակարարվի Հայաստան. Կոպիրկին
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հույս ունի, որ շատ շուտով ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութը կմատակարարվի Հայաստան: Մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում Կոպիրկինը ընդգծեց, որ այս հարցի ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում։
«Այն մոտենում է գործնական իրագործման փուլին։ Հույս ունեմ, որ բավականին արագ, մոտ ժամանակներում հնարավոր կլինի իրականացնել մատակարարումները։ Համենայնդեպս, մենք՝ որպես դեսպանություն, ամեն կերպ աջակցում ենք դրան», - ասաց դեսպանը:
Ինչ վերաբերում է պատվաստանյութը Հայաստանում արտադրելու հնարավորություններին, դեսպանն ասաց, որ այդ հարցի շուրջ համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարությունը և ռուսական ներդրողները:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...
Քիչ անց հոսանքազրկվելու են նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայաստանում սպասվում է բացասական ջերմաստիճան
Մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3...-4, հողի մ...
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է՝ որոշ հասցեներում ջրանջատումներ են լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...