Այսօր կցրտի ու տեղումնառատ կլինի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հանրապետության մի շարք հատվածներում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով։

 Հանրապետության տարածքում մարտի 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Եղանակի կանխատեսում

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 26-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +11-ից +13, երեկոյան՝ +7-ից +9 աստիճան։