Հայորդիների մարմինները հայտնաբերվելուց 2.5 ամիս անց Մասիսի դիահերձարանում պահվում են ցեխոտ պարկերի մեջ. Փաստինֆո

Էջմիածնի N զորամասից Զանգելան տեղափոխված եւ անհետ կորած համարվող զինծառայողների հարազատներն սեփական ձեռքերով են դուրս բերել զավակների մարմինները, մասունքները և փոխանցել դիահերձարան, բայց 2.5 ամիս հայորդիների մարմինները դեռ պահվում է ցեխոտ, հողոտ պարկերի մեջ՝ այնպես, ինչպես հանձնել են։ Անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը տեղեկացրեց՝ ծնողները եղել են Արտաշատի, Էջմիածնի, Մասիսի դիահերձարանում։ Վերջինում տեսարանը մեղմ ասած «բարդակ» են որակում։ Նրա փոխանցմամբ՝ որոշ աճյուններ այնքան են մնացել պարկերում, որ բորբոսնել էին։Այս մասին գրում է «Փաստինֆոն»-ն:

Անահիտ Ադոյանը տեղեկացրեց՝ Էջմիածնի N զորամասի տղաների պատմությունը մեծ փուշ է դարձել իշխանությունների կոկորդին։ Ապացույցներ ունի, մինչև վերջ պայքարելու է անհետ կորած 40 զինծառայողների համար և թույլ չի տալու, որ ԴՆԹ փորձանմուշները կեղծվեն։ Մինչև օրս նույնականացվել է 10 աճյուն։ Ծնողներից ոմանք պահանջում են կրկնակի փորձաքննություն իրականացնել, իսկ Անահիտ Ադոյանը դիահերձարաններից պահանջել է մասունքներից 15 փորձանմուշ վերցնել։

Դեռեւս հունվար ամսին հայտնի դարձավ, որ հարազատների պահանջով Զանգելանի դպրոցի մոտ կատարված որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են այրված մարմիններ, որոնց ադրբեջանցիները հուղարկավորել էին նույն վայրում։