Հասարակություն
Բայդենը ելույթի ժամանակ մոռացել է, թե ում պետք է դիմի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շփոթմունքի մեջ է հայտնվել Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպում-քննարկման ժամանակ՝ մոռանալով, թե ում պետք է դիմի: Ինչպես գրում է The Gateway Pundit պարբերականը, կատարվածից հետո լրագրողները ստիպված են եղել լքել սրահը:
Չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ քննարկվել է երկրում տիրող միգրացիոն ճգնաժամը: Ամերիկացի առաջնորդը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է սահմանին ի հայտ եկած խնդիրների համար:
Բայդենի՝ լրագրողներին հայտնած ոչ ճիշտ տվյալների հետ կապված դադարից հետո նախագահը դիմել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլայնին:
«Մենք անցնում ենք հաջորդ հարցին և … Ռոն, ում պետք է դիմեմ»,- հարցրել է ամերիկացի առաջնորդը:
Դրանից հետո աշխատակազմի ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ իրենց հեռանալու ժամանակն է:
Նմանատիպ հոդվածներ
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
Շուշի պետք է գային 700 կամավորականներ՝ ադրբեջանցիներին օղակը գցելու և ոչնչացնելու համար
Ի՞նչ սպասել Հայաստանին մատակարարվող ինտերնետ թրաֆիքի ադրբեջանականացումից. մանրամասնում է փորձագետը
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0