Հասարակություն
Թուրքիայի քաղաքացին ցմահ ազատազրկման է դատապարտվել Վրաստանում քնած ոստիկանին երեխաների աչքի առաջ սպանելու համար
Վրաստանում Գորի քաղաքի շրջանային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի քաղաքացուն՝ վրացի ոստիկանի կանխամտածված սպանության համար, ինչպես փոխանցում է Sputnik-Georgia.ru-ն, այս մասին ասված է Վրաստանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Սպանությունը կատարվել էր անցյալ տարվա հուլիսի 1-ին Գորի քաղաքում: Օտարերկրացին սպանել էր ոստիկանի, որի տանը վարձակալությամբ բնակվում էր:
Դատավարության ընթացքում ապացուցվել է, որ օտարերկրացին դանակով հարձակվել է քնած տանտիրոջ վրա և երեխաների ներկայությամբ առանձնակի դաժանությամբ մի քանի հարված հասցրել զոհին, ապա՝ փախել հանցագործության վայրից: Ոստիկանը վերքերից տեղում մահացել էր:
Նմանատիպ հոդվածներ
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
«Գոլդ» համարանիշներով մեքենաների վարորդները փաստի առաջ են կանգնել. նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»
Շուշի պետք է գային 700 կամավորականներ՝ ադրբեջանցիներին օղակը գցելու և ոչնչացնելու համար
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0