ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արագածոտնի մարզում սելավաջրերը հեղեղել են մի շարք բնակավայրեր
Մարտի 24-ին, ժամը 11։00-ից 11։43-ն Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի Զ․ Դարյան փողոցում, Շահումյան 22-րդ փողոցում, Ռյա Թազա և Քուչակ գյուղերում գտնվող մի քանի տներում սելավտարերը խցանվել են, անձրևաջրերը լցվում են տները։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ անձրևաջրերը լցվել են Շահումյան 22-րդ փողոցում գտնվող անասնագոմերից մեկը, մոտակա տան նկուղ և հյուրասենյակ, Զ․ Դարյան փողոցում գտնվող տներից մեկը, Ռյա Թազա գյուղում գտնվող տներից մեկի բակ և Քուչակ գյուղի 7-րդ փողոցում գտնվող տներից մեկի նկուղ։
Փրկարարները մաքրել են սելավատարերը, դադարեցրել անձրևաջրերի հոսքը, փոխել հունը և կանխել տների ջրալցումը։
Նմանատիպ հոդվածներ
Բախվել են բեռնատարն ու ավտոբուսը. ուղևորն իրեն դուրս է նետել ավտոմեքենայից և մահացել
Մարտի 16-ին, ժամը 17։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում տեղի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու ընկեր սեղանի շուրջ մի քանի բաժակ խմելուց հետո, վիճել էին, որն ավարտվել էր դանակահարությամբ
Մարտի 4-ի երեկոյան Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակարաններից մեկում երկու ընկեր սեղանի շուրջ մի քանի բաժակ խմելուց հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Ինդոնեզիայի նավթավերամշակման գործարանում. կան տուժածներ
Ինդոնեզիայի Բալոնգան քաղաքի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհից և դրան հետևած պայթյունից գրեթե երեք տասնյակ մար...
Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած վենդետայից. հոր վիզը կտրել էին երեխաների աչքի առաջ. Aravot.am
Aravot.am-ը գրում է. Գյումրու Մուշ թաղամասի շենքերից մեկի դիմաց նախորդ շաբաթ տեղի ունեցած դաժան սպանությունից այդ ք...