ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Ինդոնեզիայի նավթավերամշակման գործարանում. կան տուժածներ

Ինդոնեզիայի Բալոնգան քաղաքի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհից և դրան հետևած պայթյունից գրեթե երեք տասնյակ մարդ է վիրավորվել, հինգը գտնվում է ծանր վիճակում: Այս մասին հայտնում է euronews-ը:

Ավելի քան 700 մարդ տարհանվել է և տեղափոխվել ժամանակավոր կացարաններ:

Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է հինգ կիլոմետր հեռու:

Իշխանությունները ենթադրում են, որ պատահարի պատճառ կարող էր լինել կայծակի հարվածը, դեպքի պահին տարածքում ուժեղ ամպրոպ է եղել և հորդառատ անձրև:

Քաղաքականություն