Հասարակություն
Պատգամավորներից մեկի քվեաթերթիկի վրա գրված է եղել «վնգստացողներ». Կոստանյան
Այսօր ԱԺ պատգամավորները 87 ձայնով Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեցին Արսեն Մկրտչյանին: Ավելի ուշ լրատվամիջոցներից մեկը նյութ հրապարակեց, որ քվեաթերթիկներից երկուսի վրա հայհոյանք է գրված եղել թեկնածու Արսեն Մկրտչյանի հասցեին, իսկ քվեաթերթիկներից մեկի վրա գրված է եղել «վնգստացող»:
Analitik.am-ի հետ զրույցում ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ հայհոյանք պարունակող գրառման մասին որևէ բան չի կարող ասել, քանի որ նման բան չի տեսել. «Մեկ քվեաթերթիկ եմ ֆիքսել, որի վրա երկու թեկնածուների անունների դիմաց նշում չի եղել, սակայն մի փոքր կողք գրված է եղել «վնգստացողներ»»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա
«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանը թողնում է ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք. 617 առողջացած և 18 մահվան դեպք
Վրաց-ռուսական սահմանին բեռնատարներից մեկի թուրք վարորդը սպանել է հայի
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0