Հասարակություն
Հայաստանում զինծառայողների մահվան վկայականներ տալու կարգը հնարավորինս կպարզեցվի. ԱՆ
Հայաստանում զինծառայողների մահվան վկայականներ տալու կարգը հնարավորինս կպարզեցվի: Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նա, մասնավորապես, նշեց, որ այս պահին ֆինանսների նախարարության հետ քննարկվում է ժառանգների նկատմամբ պետական տուրքի վերացման նախագիծը: Օրինագիծը առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացվի կառավարության հաստատմանը, այնուհետեւ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
«Բացի այդ, ես դիմել եմ Դատական դեպարտամենտ՝ խնդրելով նրանց սկսել քննարկել մահացած կամ անետ կորած ճանաչելու մասին գործերը»,- հավելեց Բադասյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
Շուշի պետք է գային 700 կամավորականներ՝ ադրբեջանցիներին օղակը գցելու և ոչնչացնելու համար
«Գոլդ» համարանիշներով մեքենաների վարորդները փաստի առաջ են կանգնել. նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0