Հասարակություն

Տպավորություն է, որ ԳՇ նոր պետին նշանակել են բանակը ամբողջությամբ քանդվի. Մովսես Հակոբյան

Տպավորություն է, որ ԳՇ նոր պետին նշանակել են բանակը ամբողջությամբ քանդվի. Մովսես Հակոբյան

Այո, վարչապետն իրավունք ունի ազատելու ԳՇ պետին, բայց հարց է առաջանում՝ հիմքերը որոնք են: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:

«Եթե Օնիկ Գասպարյանը հանցագործ է, քրեական գործ հարուցեք, եթե վատ է աշխատում, ապացուցեք, եթե քաղաքական հայտարարություն է արել, քրեական գործ հարուցեք: Սրանք չեք անում, սակայն ազատում եք պաշտոնից:

Ավելին ասեմ, Օնիկ Գասպարյանին կարող են ազատել նաև կարգապահական տույժի արդյունքում, սակայն դրա համար ծառայողական քննություն պետք է անցկացվի, ինչը չի արվել: Իհարկե, կանոնագիրքը թույլ է տալիս ազատել պաշտոնից որպես կարգապահական տույժ, բայց որպես կանոն դրան պետք է նախորդեն մի քանի տույժեր, իսկ Օնիկ Գասպարյանը մի քանի օր առաջ գեներալ-գնդապետի կոչում է ստացել, ինչը չէր կարող ստնալ, եթե ունենար տույժեր»,-ասաց նա:

Մովսես Հակոբյանը նկատեց, որ զինվորականները առաջնորդվում են ներքին ծառայության կանոնագրքով, որի առաջին գլխում այսպիսի կետ կա. «Եթե զինվորական օրենքները հակասում են միմյանց, ապա ներքին ծառայության կանոնագիրքը գերակա է մնացած օրենքների նկատմամբ։ Եւ այստեղ միանձնյա ղեկավարման սկզբունքը չպետք է խաթարվի։ Զինվորականը հրամանը կատարում է, ապա նոր բողոքարկում։

Եթե վաղը բողոքարկեն, որ Օնիկ Գասպարյանի դեմ օրենքը կիրառվել է անօրինական, այն օրենքը հետադարձ ուժ չի ունենա: Որեւէ մեկը չի կարող վերադառնալ այդ պաշտոնին: Օրենքը պահանջում է, որ այն անձը, որը կիրառել է անօրեն հրաման, կարող է ենթարկվել պատասխանատվության»:

Խոսելով ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման մասին՝ Մովսես Հսկոբյանը հիշեցրեց, որ ԳՇ նորանշանակ պետի թեկնածությունը այդքան էլ ցանկալի չէր իր համար:

«Ես մի անգամ էլ եմ ասել, որ տպավորություն է՝ Արտակ Դավթյանին նշանակել են ապացուցելու համար, որ 44-օրյա պատերազմից հետո բանակը քանդված չէ եւ նշանակել են, որ ամբողջությամբ քանդվի»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250