Հասարակություն
Ստեփանակերտում կառուցվող շենքում բնակարան կստանան նաև Շուշիից և Հադրութից տեղահանվածները
Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող 108 բնակարանից բաղկացած շենքը նախատեսվում է շահագործման հանձնել ամենաուշն այս տարվա սեպտեմբերին: Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից՝ հավելելով,որ ներկայումս իրականացվում են ներքին և արտաքին հարդարման, զուգահեռ՝ նաև ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամոնտաժման շինաշխատանքները:
Պատերազմի հետևանքով Շուշի, Հադրութ քաղաքներից տեղահանվածների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների համար նախատեսված բազմաբնակարան շենքի բնակարաններից 90-ը՝ երկսենյականոց է, իսկ 18-ը՝ երեք սենյականոց:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա
«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանը թողնում է ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնը
Հրապարակվել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 96 զինծառայողների անունները
Վրաց-ռուսական սահմանին բեռնատարներից մեկի թուրք վարորդը սպանել է հայի
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0