
«Փաշինյանը անփոխարինելի՞ է» հարցից Մակունցը վիրավորվեց և հեռացավ

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խորհրդարանական խմբակցությունների հետ պայմանավորվածությունների մասով ոչ մի հստակ բան ասել չի կարող։
Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ ասաց, որ տարբեր սեգմենտներ են ներառված։ Այս մասին փոխանցում է Armdaily-ին:
«Բավականին մեծ փոփոխություններ են ներառում իրենց մեջ, ոչինչ չեմ բացառում այս պահին»,-ասաց Մակունցը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ բոլոր փոփոխությունները պետք է տանեն պարզեցման։ Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերում սորոսական ՀԿ-ների հետ փոխկապակցված իմքայլականները գործող օրենսգրքին դեմ լինելու, Մակունցը պահանջեց չպիտակավորել ոչ ոքի։
Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք Փաշինյանը անփոխարինելի է, թե ոչ, հարցը համարեց վիրավորական եւ հեռացավ։